Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:24 15-01-2023

«Զվարթնոց» օդանավակայանում բուքմեյքերական ընկերության գովազդ է հեռարձակվում

Oragir.News-ի տեսախցիկը «Զվարթնոց» օդանավակայանում ֆիքսել է բուքմեյքերական ընկերության գովազդի հեռարձակում։

Գովազգն ազատորեն հեռարձակվում է օդանավակայանի սրահներում տեղադրված մոնիտորներով։

Մենք փորձեցինք օդանավակայանի մամուլի բաժնի պատասխանատու Լուսինե Մոգրովյանից ճշտել, թե ինչու է օդանավակայանում շրջանցվում օրենքը, որն արգելում է նմանատիպ գովազդի հեռարձակումը, սակայն մեր հարցը լսելուց հետո պարզվեց՝ տիկինը խիստ զբաղված է և չի կարող բանավոր պատասխանել մեր հարցին։

Նա առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք՝ 2022 թ-ի մարտին ԱԺ-ն ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Հայաստանում արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները