copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:06 09-05-2023

Հայաստանի իշխանությունների համար մայիսի 9-ն այլևս եռատոն չէ

Իշխանական վերնախավն այս տարի մասնակցում էր միայն Հաղթանակի զբոսայգում նախագահի աշխատակազմի կողմից կազմակերպված այցին, որտեղ սակայն ոչ Շուշիի ազատագրմանը, ոչ էլ Արցախի բանակի կազմավորման օրվան նվիրված որևէ խոսք կամ այլ խորհրդանիշ չկար։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո լսել են Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերը, ապա դիտել են ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը, որն ընթանում էր «День Победы» երգի երաժշտության հնչյունների ներքո։

Ավելին, իշխանության որևէ ներկայացուցիչ այսօր չայցելեց նաև Եռաբլուր, նրանց անունից անգամ ծաղիկեպսակներ չէին տարվել Եռաբլուր։

Հանուն արդարության փաստենք, որ սովորաբար երբ նման միջոցառումներ էին կազմակերպվում, որոնց մասնակից է լինում Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների մուտքն ու տեղաշարժը տարածք կազմակերպվում էր բացառապես հավատարմագրումներով ու անվտանգության աշխատակիցների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ նախագահի աշխատակազմը անհամեմատ ավելի ժողովրդավար էր գտնվել ու լրագրողները համեմատաբար ավելի ազատ էին՝ տարածքում տեղաշարժվելու առումով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է