copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:08 09-05-2023

Դատարանը չի հետաձգել նիստը. Սեյրան Օհանյանը մնացել է առանց պաշտպանի

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երեկ՝ մայիսի 8-ին, քննում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործին չի մասնակցում, նիստում որպես Սեյրան Օհանյանի պաշտպան պետք է հանդես գար Ինեսա Պետրոսյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

«Պարոն Օհանյանը երեկ մենակ էր ներկայացել նիստին, միջնորդել էր, որ նիստը հետաձգվի, մինչև պաշտպանը գա, բայց միջնորդությունը մերժել են և դատական նիստին մասնակցել է առանց պաշտպանի»,- ասաց Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։