copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:35 09-05-2023

Մոսկվայում սկսվել է Հաղթանակի զորահանդեսը


Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված զորահանդեսը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն իրադարձությունների վայրից։

Զորահանդեսն սկսվել է «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո ՌԴ պետական դրոշը եւ Հաղթանակի դրոշները՝ 150-րդ հրաձգային Իդրիցկի դիվիզիայի մարտական դրոշները հրապարակ մտցնելով։ Զորահանդեսի հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Կենտրոնական ամբիոնում զորահանդեսին հետեւում է ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, որը հանդես կգա ավանդական խոսքով՝ զորասյուների շքահանդեսով անցնելուց առաջ։ Շքերթին ներկա են Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հայաստանի եւ Ղազախստանի ղեկավարները։

Այնուհետեւ Կարմիր հրապարակով կանցնեն ՌԴ Զինված ուժերի տարբեր տեսակների, ուժային այլ կառույցների, ինչպես նաեւ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ստորաբաժանումների շարասյուները։ Ներկայում զորահանդեսին մասնակցող հաշվարկները շարված են հրապարակում։

Զորահանդեսը կավարտվի ռազմական տեխնիկայի մեքենայացված շարասյուների շքերթով։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան