copy image url
Ավելին 3 տարի առաջ - 23:50 08-05-2023

Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկով ոգեշնչված․ Բրյունետը` Եվրատեսիլի «կարմիր» գորգին

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ «Կարմիր» գորգի վրայով, որն այս տարի փիրուզագույն էր, անցել են մրցույթի բոլոր 37 պատվիրակները։

Գորգի վրայով անցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, որը հագել էր արծաթագույն, հետաքրքիր կտրվածքով տոպ և երկար սև շրջազգեստ։ Նա բազմաթիվ զարդեր էր կրում` ականջօղեր, մատանիներ, անգամ եղունգներին էին ամրացված արծաթե զարդեր, իսկ մազերը հավաքված էին։




Մեր մասնակցի կերպարը, պարզվում է, ոչ միայն տպավորիչ էր, ալև խորհրդանշական։ Երգչուհին կրել է դիզայներ Նարեկ Ջհանգիրյանի հեղինակած զգեստը, որի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է՝ Մայր Հայաստանը: Այս մասին տեղեկանում ենք դիզայների ինստագրամյան էջից․ «Կնոջ այս հզոր մետաղական քանդակը կարելի է տեսնել քաղաքի կենտրոն մտնելիս։ Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է, որ միտված է հարգանքի տուրք մատուցել հայ կնոջ անկոտրում ոգուն»,- գրել է Նարեկը։



Միջոցառման բացման արարողության հաղորդավարները հետաքրքրվել են Բրյունետից, թե այդ ինչ զարդեր են, ինչին ի պատասխան Բրյունետը շեշտել է, որ բոլորը հայկական են։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում