Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:09 08-05-2023

Վստահ ենք, որ մեր հաղթանակները առջևում են․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ կոչ անելով միանալ վաղը երիտասարդների կողմից նախաձեռնած հանրահավաքին։

«Կոչ եմ անում, որ միանանք երիտասարդներին, որոնք օրեր առաջ սկսել են շատ կարևոր մի բան, որը մենք մինչև վերջ չենք հասկանա՝ ինչքան է կարևոր։ Նրանք սկսել են ցույց տալ, որ իրենք չեն երթարկվում և ուզում են՝ իրենց ապագան իրենք կերտեն, այլ ոչ թե ուրիշները։ Նրանք վաղը՝ մայիսի 9-ին՝ ժամը 12-ին, հրապարակում անելու են հանրահավաք և բոլորին ցույց են տալու իրենց տեսլականը, իրենք ոնց են տեսնում իրենց քայլերը։ Ես՝ որպես Ռուբեն Վարդանյան, աջակցում եմ նրանց բոլորին և կոչ եմ անում, որ միանանք այդ հանրահավաքին և իրար հետ ցույց տանք, որ մենք հիշում ենք մեր կարևոր հաղթաակների օրերը և վստահ ենք, որ մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը