Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:50 08-05-2023

Պետք է հասնել կառավարության հրաժարականին․ զոհված զինծառայողների ծնողներ

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք հիմնել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարությամբ հանդես եկան, պահանջեցին իշխանությունների հրաժարականը։


«Այս խորհրդանշական և նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք նախաձեռնողական պայքար հանուն 1 նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը և Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։

Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաև մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ և իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։

Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝

1․ Հասնել կառավարության հրաժարականին։

2․ Ձևավորել ազգային կառավարություն։

3․ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա ռեսուրսների ու իրական շահակիցների՝ մեր դարավոր բարեկամ հարևանների ու դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ այդպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը և հասարակական խաղաղ գործունեությունը։

4․ Կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի և պետական երախտագիտության ինստիտուտը. սա դիտարկում ենք որպես մեր պետության և հասարակության գաղափարական, քաղաքացիական, բարոյական ամենակարևոր արժեհամակարգի հիմնասյուն»։

Նրանք դիմեցին բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին, որպեսզի միանան իրենց սկսած պայքարին․ «Միասին կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան