Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 12:16 08-05-2023

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը կլուծարվի

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությանը։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ ակումբը կլուծարվի ընթացիկ առաջնության ավարտից հետո։

Թիմն անհաջող ելույթներ է ունենում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում․ «Լեռնային Արցախը» 21 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Անվանի ակումբը 2008 թվականից հանդես է գալիս ներկայիս անվամբ և գործունեությունը իրականացրել է Արցախում։ 2022 թվականին «Լեռնային Արցախը», որը տնային հանդիպումներն անցկացնում էր Սիսիանում, դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն, ինչը հնարավորություն է տվել մասնակցել Պրեմիեր լիգային։ Ընթացիկ առաջնության շրջանակում «Լեռնային Արցախը» տնային հանդիպումներն անցկացնում է Վայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ