copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 05-05-2023

Շոյգուն հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել զորքերի մատակարարման խնդիրները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Հարավային ռազմական օկրուգի հատուկ ռազմական գործողության շրջաններ ուղարկված ռազմական տեխնիկայի և սպառազինության պատրաստվածությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը։

Հաղորդվում է, որ Շոյգուն հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել հատուկ ռազմական գործողության շրջաններում զորքերի շարունակական և ռիթմիկ մատակարարման խնդիրները՝ բոլոր անհրաժեշտ սպառազինությամբ և զինտեխնիկայով։

Նշվում է, որ պաշտպանության փոխնախարար Ա.Կուզմենկովը ներկայացրել է ռուսական զորքերի մատակարարման համար ժամանակակից տանկերի, զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի և մեքենաների նոր խմբաքանակներ։ Նա հայտնել է, որ յուրաքանչյուր օր վերանորոգված զինտեխնիկայի քանակը երեքից երկու հարաբերակցությամբ գերազանցում է շարքից դուրս եկածներին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ իր մարտիկները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը։ Պրիգոժինը պարզաբանել է, որ իր այս որոշումը կայացրել է արկերի բացակայության պատճառով։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առաջարկել է զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ վերահսկում են «Վագներ»-ի մարտիկները։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի