copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 05-05-2023

​​​​​​​Ղազախստանը փակել է դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծման ուղիները

Ղազախստանը փակել է դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծման ուղիները, ինչի հետևանքով բեռնափոխադրողները շրջանցիկ երթուղիներ են անցկացնում։ Այս մասին հայտնում է «Известия»-ի ռուսական հրատարակությունը՝ հղում անելով «Գրուզավտոտրանս» ասոցիացիայի ղեկավարությանը։

Ասոցիացիայի ղեկավար Վլադիմիր Մատյագինը հայտնել է, որ զուգահեռ ներմուծման ապրանքներով ռուսական բեռնափոխադրողները սկսեցին շրջանցել Ղազախստանն այն պատճառով, որ այս երկիրը խոչընդոտներ է ստեղծել իր սահմաններում նման փոխադրումների համար։ «Երկիրը սահմանին դժվարություններ է ստեղծում նման ապրանքների համար, սահմանն իրականում փակ է եղել մատակարարների համար»,- ասել է նա։

Մատյագինի խոսքով՝ ներկայումս ռուսական պատժամիջոցների տակ գտնվող տրանսպորտային միջոցները ստիպված են շրջանցել Ղազախստանի տարածքը, իսկ , մատակարարման ուղիները իրականացվում են Չինաստան, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքով։

Հայտնի է, որ ապրիլի 1-ից Ղազախստանում գործարկվել է առցանց համակարգ, որը թույլ է տալիս հետևել ապրանքների շարժին։ 2022 թվականի հունիսին Ռուսաստանն ընդունել է «զուգահեռ ներմուծումն» օրինականացնող օրինագծերը՝ պատժամիջոցների սահմանումից, օտարերկրյա ընկերությունների դուրսբերումից և ռուսական շուկա արտասահմանյան ապրանքների մատակարարումների դադարեցումից հետո։ Սխեման թույլ է տալիս որոշակի ապրանքներ ներմուծել երկիր՝ առանց օտարերկրյա իրավատերերի թույլտվության։

Նմանատիպ ռուսական որոշում կայացվել է նաև հունվարի 6-ին՝ Բելառուսում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան