copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 04-05-2023

ԱՄՆ-ն ներգրավված չէ Կրեմլի վրա կատարված հարձակումներին և տեղյակ չէ, թե ով է կանգնած դրանց հետևում. Քիրբի

Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգթոնը ներգրավված չէ Կրեմլի վրա կատարված անօդաչու սարքերի հարձակումներին և տեղյակ չէ, թե ով է կանգնած այդ հարձակումների հետևում: Այս մասին Քիրբի ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ ծիծաղելի է անվանել ռուսական կողմի հայտարարությունները՝ կապված Կրեմլի վրա հարձակումներին Վաշինգտոնի մասնակցության հետ։

«ԱՄՆ-ն այս ամենի հետ կապ չունի։ Մենք իսկապես չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում և փորձում ենք հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, եթե անկեղծ լինենք, մենք պարզապես չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- ասել է Քիրբին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, պաշտոնական Մոսկվան նախօրին հայտնել էր, որ Կիևը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել էր հարձակվել Կրեմլի նախագահական նստավայրի վրա, սակայն հարձակումը հաջողվել էր կանխել։ Կիևը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ Ուկրաինան օգտագործում է բոլոր առկա միջոցներն ու ուժերը սեփական տարածքներն ազատագրելու, այլ ոչ թե ուրիշի տարածքների վրա հարձակումներ կատարելու համար։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել էր՝ Մոսկվան գիտի, որ Կիևը Վաշինգտոնի թելադրանքով հարվածների համար ընտրում է և՛ միջոցներ, և՛ թիրախներ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չէր կարող առանց ԱՄՆ-ի Կրեմլի վրա հարձակման որոշում կայացնել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը