Մշակույթ 3 տարի առաջ - 21:31 03-05-2023

Հայկական տարազների ցուցադրություն Գյումրիում

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է հայկական տարազների ցուցադրություն։ Գաղափարը երիտասարդ արվեստագետ, մոդելավորող Հասմիկ Մկրտչյանինն է։ Ասում է՝ տարազների ցուցադրության և նորովի ներկայացնելու գաղափարը դեռևս ուսանողական տարիներից է ունեցել, բայց նպատակը սկսեց միս ու արյուն ստանալ, երբ հայկական տարազների մասին ինֆորմացիան սկսեց խեղաթյուրվել, հայկական տարազի փոխարեն՝ հայկական ներկայացվում էր անհայտ ծագմամբ կտորի վրա խզբզանք, որի հայկականությունը կարծես թե ոչ ոք կասկածի տակ չդրեց։



Պատկերասրահում ցուցադրված են ոչ միայն Արևմտյան, այլ նաև Արևելյան Հայաստանի գավառների կենցաղն ու մշակույթը ներկայացնող ազգային տարազներ։ Ինչպես բարբառները, այնպես էլ տարազները ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, այսինքն՝ ամեն տարածաշրջան աչքի է ընկել իր առանձնահատկությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավելի տարազներ՝ 10-12 տեղանքների, առանձնացված են աշխատավորների, գյուղական, քաղաքային տարազները։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։



Հասմիկ Մկրտչյանը որպես ցուցանմուշներ օգտագործել էր ձեռքով պատրաստված տիկնիկները։ Գյումրեցի արվեստագետի խոսքով՝ հայկական տարազի տարբեր տեսակներ է ներկայացրել, որոնք գրքային և պատմական ցուցանմուշներ են, և այդ տարազներից և ոչ մեկը մոդելավորված չէ, իրենց մեջ կրում են պատմություն, հիշողություններ։ Գույներն ու նախշերը զետեղված են այս ստեղծագործությունների մեջ։

Ցուցահանդեսը բաց մինչև մայիսի 4-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի