Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:27 03-05-2023

Խաղաղության հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել. Փաշինյան

Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա: Մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: Այսինքն՝ այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ», - ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով, մեր ռազմավարական խնդիրն է, այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել, բայց ինչ ձևերով ու միջոցներով է հնարավոր դա անել. «Կկարող է լինել վարկած կամ առաջարկ, մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Դա մոտեցում է, բայց դա փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. «Հիմա հաջորդ հարցը. արդյո՞ք իրատեսական է կամ հնարավոր է խաղաղությունը։ Այո հնարավոր է, բայց նաև պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։

Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ առաջինը խաղաղության հասնելու քաղաքական կամք, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար:

Որովհետև, այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, կարող են լինել տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա։ Ինչքանո՞վ հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես կարող եմ միանշանակ ասել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե մենք քայլում ենք ականապատ դաշտի միջով. «Ինչքան քայլում ենք այն ականապատ դաշտի միջով, այնքան ականներն ավելի խտանում են. սա մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր ու ճկունություն», - հավելեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին