copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 02-05-2023

Էրդղոանը հայտնել է նավթի պաշարների հայտնաբերման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջուդի և Գաբար շրջաններում նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը հայտնել է, որ նոր հանքավայրի արդյունահանման հզորությունը գնահատվում է օրական 100 հազար բարել։ «Ուզում եմ կիսվել լավ նորությամբ. Ջուդիում և Գաբարում հայտնաբերել ենք նավթի պաշարներ՝ օրական 100,000 բարել արդյունահանման հզորությամբ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ հայտնաբերված նավթը բարձրորակ կառուցվածք ունի։ Նա ընդգծել է, որ Թուրքիան էներգիա արտահանող երկիր դառնալով էներգիայի հարցում այլևս այլ երկրներից կախված չի լինի։ Վերջինս ասել է, որ 2600 մետր խորության վրա հայտնաբերված նավթը կարտադրվի 100 հորերի օգնությամբ և դրանով հնարավոր կլինի բավարարել Թուրքիայի օրական նավթի սպառման մեկ տասներորդը։

Էրդողանն անդրադարձել է նաև Աքքույու ատոմակայանի կառուցման նախագծին։ Նա նշել է, որ կայանը կկարողանա բավարարել երկրի էներգետիկ կարիքների 10%-ը։

Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ թուրքական երկրորդ ատոմակայանը կարող է կառուցվել երկրի հյուսիսում գտնվող Սինոպի շրջանում։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով