copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:16 01-05-2023

Նիկոլ Փաշինյանը` այդ փռչոտ երկոտանին, իր համակիրներին տալիս է պաշտոն, որի հետ նրանք կապ չունեն. Պետրոսյան

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում:

Oragir.News-ի հետ զրույցում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով աշխատողների իրավունքների պաշտպանությունից, ասաց, որ այդ իրավունքները պաշտպանված չեն։

«Աշխատողների իրավունքները անպաշտպան են, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը՝ այդ փռչոտ երկոտանին, երկակի ստանդարտներ է կիրառում, ովքեր որ իր համակիրներն են, ովքեր որ իր կուսակիցներն են՝ դրանց տալիս է արտոնություն, տալիս է պաշտոն, որի հետ նրանք ընդհանրապես կապ չունեն, իսկ ովքեր որ իր համախոհները չեն, համակիրները չեն՝ զրկում է պաշտոններից։ Սա է աշխատանքային իրավունքների այսօրվա պաշտպանության վիճակը»,- ասաց Պետրոսյանը։

Խոսելով մեր երկրում գործազրկության մակարդակից՝ Պետրոսյանն ասաց, որ այն մեր երկրում մեծ թիվ է կազմում։ «Եթե ես չեմ սխալվում, մենք 32 տոկոս գործազրկություն ունենք։ Այսօր կադրային քաղաքականությունը շատ սխալ ուղղությամբ է տարվում, տեսնում ենք պարեկներ երկրում, պարեկները ի՞նչ պետք են մեր երկրում, այսօր իրենք կարմիր գդակավորներ են ստեղծում»,- ասաց Պետրոսյանը և հավելեց, որ այս պահին պետությունը այլ ռազմավարություն պետք է մշակեր։

Ըստ Պետրոսյանի՝ պետության գլխավոր գործառույթներից պետք է լիներ այն, որ ամեն կերպ խրախուսվեր ծնելիությունը, նոր ընտանիքների ստեղծումը։

«Փոխանակ զբաղվեն ծնողների հնարավորությամբ, որ երեխա ունենան և պահեն այդ երեխաներին, այսօր իրենք պարեկներ են ստեղծում։ Դրա միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի հետույքը պահպանելն է, որովհետև իրենք չեն կարդում Սահմանադրությունը։

Հայաստանի Բռնապետության 16-րդ հոդվածը ասում է, որ հասարակության հիմնական բջիջը ընտանիքն է, հիմա ես ուզում եմ որպես իրավաբան, քաղաքացի, փաստաբան հասկանալ, ինչով է այսօրվա իշխանությունը նպաստում ընտանիքի կայացմանը։

Կնանիքին ուղարկում է բանակ՝ սահման պահելու, ուղարկում են պարեկ, լավ մեր կանայք ուրիշ առաքելություն չունեն, իրենց հիմնական առաքելությունը երեխաների խնամքը պետք է լինի, դաստիարակությունը պետք է լինի»,- ասաց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել