Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:31 27-04-2023

Ում ուզում ես քրֆի, Արգիշտիին մի քրֆի․ Վարդան Ղուկասյանին խնդրում են, որ Արգիշտի Քյարամյանին չհայհոյի


«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 27-ին, տեղի ունեցավ «Հանրային Ձայն» կուսակցության մամուլիս ասուլիսը։

Ասուլիսին փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց օրեր առաջ կալանավորված՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի և կուսակցության խորհրդի անդամ Արման Մկրտումյանի ձերբակալման մանրամասները։

Նշենք, որ ասուլիսին տեսակապով ներկա էր նաև «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Նա, անդրադառնալով Արտակ Գալստյանի ձերբակալմանն, ասաց․

«Արտակ Գալստյանը քննիչի համարով զանգեց ինձ, ասաց, որ ես այլևս չպետք է հայհոյեմ Արգիշտի Քյարամյանին, քանի որ դրանից իր վիճակը կարող է ծանրանալ։ Ում ուզում ես քրֆի, Արգիշտիին մի քրֆի։ Եվ հիմա Արգիշտի Քյարամյանի վիճակը ավելի վատացավ»։

Հիշեցնենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Կալանավորված է նաև Արման Մկրտումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին