copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:59 26-04-2023

ՀՀ ՔԿ նախագահը և ՉԺՀ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակների ընդլայնման հարցեր

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանն արժեվորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ իր այցը վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև արտահայտում է իրավական ոլորտում համագործակցության խորացման միտումը։

«Դեսպան Ֆան Յոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և այցի համար։ Նա ընդգծել է հայ և չին ժողովուրդների հարուստ քաղաքակրթական և մշակութային ժառանգություն և ընդհանուր արժեքներ ունենալու հանգամանքը։

Պարոն Յոնը հավելել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցել քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու կառույցների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու ջանքերին։

Պարոն դեսպանի ուղեկցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը արտացոլող անկյունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պատվին դեսպանատանը ընթրիք է մատուցվել, որի շրջանակներում նաև հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու չինական խոհանոցին։

Պաշտոնական հանդիպման և ընթրիքի սեղանի շուրջ ծավալվել է ջերմ և անմիջական զրույց իրավական փոխօգնության ցուցաբերման հարցում համագործակցության շրջանակների ընդլայնման շուրջ։ Նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը՝ կողմերը շեշտել են հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ, քննչական մարմինների ջանքերի համատեղման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանը կարող է ՀՀ քննչական կոմիտեին աջակցություն ցուցաբերել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, ինչպես նաև անդրազգային բնույթ կրող այլ հանցագործությունների դեմ պայքարում Կոմիտեի կարողությունների զարգացման, փորձի փոխանակման հարցերում։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են սերտացնել կապերը՝ գործադրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արագ արձագանքման գործուն մեխանիզմներ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին