copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 26-04-2023

Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին. Վոլոդին

Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Մոսկվան հանդես է գալիս Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման օգտին։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին Վոլոդինն ասել է «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Ռուս պաշտոնյան կարծում է, որ իրավացի էին փորձագետները, ովքեր վերջին տարիներին կենտրոնացել էին Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ «Արևմուտքի վերջին պատժամիջոցներից և Ռուսաստանի վրա ճնշումներից հետո մենք զգում ենք, որ վերջին տարիներին իրավացի էին փորձագետները, ովքեր կենտրոնացել էին Իրանի հետ հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է նա։

Վոլոդինը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս անկախ արտաքին քաղաքականության օգտին և սերտորեն համագործակցում են նրանց դեմ, ովքեր փորձում են գերիշխել ուրիշների վրա և միակողմանիորեն ապահովել իրենց անվտանգությունը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ստիպել են կարևորել Իրանի հետ փոխգործակցության խորացումը։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել։

Նշենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ռուս-իրանական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվել Մոսկվայի և Թեհրանի տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա պատժամիջոցների ռեժիմի ազդեցությանը։ Փորձագետները քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի մոտեցումները Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման հարցում։


Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի