copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:18 25-04-2023

Հակարի կամուրջը փակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունից հետո

Ադրբեջանական կողմը օրեր առաջ հերթական անգամ, կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ այնտեղ անցակետ տեղադրելով։

Oragir.News-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչից հետո տեղի ունեցավ այս ամենը։

«Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատական տալ հայազգի «առաջնորդին», հետո նոր ասենք՝ սա Ադրբերջանի կատարածն է, թե Փաշինյանի կազմակերպածն է։ Իմ խորին համոզմամբ՝ սա հետևանքն է ԱԺ-ում Փաշինյանի հնչեցրած այն թեզերի, որ Արցախի Հանրապետությունը իբր թե իր հորինած Մադրիդյան սկզբունքների համաձայն է ճանաչվել Ադրբեջանի մաս և այլն, և այլն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Խորհրդային Միության տարածքները, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և փորձում է պահանջել Ադրբեջանից նաև Հայաստանի սահմանների մասով, ֆիքսում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի սահմանը, այսինքն՝ Հայաստանի սահմանից այն կողմ, ինչպես Վրաստանի և մնացած պետությունների հետ սահմանն է, տերը գործողություններ է կատարում։ Այս ամենը թողնելով միայն ռուսների պատասխանատվության տակ՝ ոչնչի չենք հասնելու»,- ասաց Գալստյանը։

«Եռակողմ փաստաթուղթ ստորագրած բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում արցախցիների հանդեպ․ լինի դա ՌԴ-ն, թե ՀՀ-ն․ դե հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանալու է նման քայլերով հայաթափել Արցախը, բայց Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով և Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ է այս ամենը եղել, նույն ձեռագիրն է օգտագործվում, ինչ Գորիս-Կապան ճանապարահատվածում»,- ասաց Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ ներկա իշխանությունների հետ չենք կարող դուրս գալ այս իրավիճակից. «Պարտված իշխանությունների հետ միասին ոչ մի ելք չկա, մինչև չձերբազատվենք մենք պարտված իշխանությունից, նման պատմությունները շարունակական են լինելու․ խոսքը և՛ Արցախի, և՛ Հայաստանի մասին է»,- ընդգծեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ