Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:02 25-04-2023

Ավինյանին սուլել են

Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 13:30-ին Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում տեղի ունեցավ Ազգային Արժանապատվության Ասպետներին`
Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին, Արմեն Գարոին, Գրիգոր Մերջանովին, Արա Սարգսյանին, Ավետիք Իսահակյանին, Հրաչ Փափազյանին, Շահան Նաթալիին, Հակոբ Մելքումովին, Երվանդ Ֆունդուկյանին, Միսաք Թորլաքյանին, Արշավիր Շիրակյանին, Արշակ Եզդանյանին, Ստեփան Ծաղիկյանին, Արտաշես Գեվորգյանին, Պետրոս Տեր Պողոսյանին նվիրված հուշարձանի բացումը։

Հուշարձանի բացմանը ներկա են փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորները, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները, մի շարք այլ քաղաքական և մշակութային գործիչներ։

Այստեղ են նաև Արամ Երկանյանի թոռը՝ Արտյոմ Երկանյանը, և Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը։

Հուշարձանի բացումը ուղեկցվեց մի միջադեպով․ երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մոտեցավ խոսափողին, ներկաներից շատերը Ավինյանի ելույթի ժամանակ սկսեցին սուլել, աղմկել, վիրավորել՝ ասելով դավաճան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ