copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:56 24-04-2023

Տիգրան Արզաքանցյանը ձևացրել է, թե այցելել է Ծիծեռնակաբերդ

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից և կից գրել․

«Դարեր շարունակ հայ ազգը իր պատմական անցյալի հիշողության մեջ ունի, և՛ ուրախ, և՛ տխուր էջեր։ Ցեղասպանությունը ոչ միայն վիշտ է, այլև չվերջացող մեծ ցավ մեզ համար։ Մեր հին տոհմերի ոչնչացումն է,մի սարսափելի պատմական անարդարություն։

Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում դարձել է ոգու և ուժի խորհրդանիշ։

Մենք չենք դատապարտում նրանց ովքեր վախենում են ընդունել արդեն մի դար ավել գոյություն ունեցող պատմական փաստերը։ Նրանք իրենց քայով մի օր կհեռանան պատմական ասպարեզից և հավերժ կմոռացվեն։ Մեր գլխավոր ուժը` հիշողությունն է։ Հանձնվելն ու բռունցք թափ տալը բնորոշ չէ մեր ազգին։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերը, որպեսզի ի վերջո հասնենք մեր նպատակին։ Մենք գիտենք և վստահ ենք, որ ճշմարտությունը և պատմությունը մեր կողմն են։

Կայսրությունները կգան և կգնան, իսկ հայ ազգը եղել է, կա և կմնա»։

Հիշեցնենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության փոխնախագահ Պերճ Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արզաքանցյանը այս տարի Ծիծեռնակաբերդ չի այցելել, քանի որ Հայաստանում չէ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ