copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:12 23-04-2023

Սա մի օր պիտի ասեի՝ 5 տարի առաջ ես ևս մի պահ դուխով էի․ Նաիրա Զոհրաբյան

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սա մի օր պիտի ասեի 5 տարի առաջ ես եւս մի պահ դուխով էի ու վստահ էի, որ վերջին պահին «համաժողովրդական հեղափոխությանը» միանալը, ջրով թե առանց ջրի՝ լավագույն քաղաքական լուծումն է՝ տարբեր կալիբրի անարդարություններից, ջեբկիր որոշ օլիգարխներից, մի քանի գող պաշտոնյաներից ու նրանց կոֆե եփող հաբռգած եվնուխներից երկիրը մաքրելու համար։

5 տարի առաջ այս օրերին ես անկեղծորեն հավատում էի, որ էլ չեն լինելու հանուն սեփական գյուղապետի գեղամիջյան իմիջի՝ ընտրաթերթիկը դոշով կեղծած դասատուներ ու կաշառքով պեչատ խփող կադաստրի ուռոդներ։

5 տարի առաջ ինձ համար էնքան բնական էր, որ ունենք անվտանգ Հայաստան ու Արցախ, էնքան բնական էր, որ Արցախը հայկական է ու վերջ, որ անգամ էն ժամանակ, երբ Նիկոլը արեց հայտարարություն, ինչով ազդարարեց տեռորի ու բռնության սկիզբը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», չհասկացա ու չհասկացանք, որ սա աղետի զանգն էր՝ Ջոն Դոնի ասած՝ զանգ, որը ղողանջելու է ամենքիս համար։

5 տարի առաջ ունեինք Արցախ։ Ունեինք Հայաստան, որ ինչպես հիմա՝ ամեն օր շագրենի կաշվի նման չի պակասում։ Ունեինք պինդ ողնաշարով բանակ։ Ունեինք Հադրութ ու Շուշի։ Ունեին միջազգային հեղինակություն, որից 5 տարում սարքեցին աշխարհաքաղաքական սեղանները մաքրելու ջնջոց։

Ու 5 տարի առաջ ողջ էին հազարավոր մեր որդիները, որոնց աչքերի մեջ վերջին անգամ դաջվեց մահվան Բայրաքթարը։

Ես ավելի մեղավոր եմ, քան էն հարյուր հազարավորները, որոնք սպասում էին իրեն այլեւս Մեսիա հռչակածի՝ «նախկինների թալանի «ատկատ» օպերացիային ու հունական ագորաների արդար դատերին»։ Ես ամաչում եմ այս նկարի համար։ Որովհետեւ այս հինգ տարվա դժոխքի մեջ ես ունեմ մեղքի իմ բաժինը։ Ու հեչ կարեւոր չի, որ իմ մեղքը մի հյուլեի չափ էր, երեւի։

Որովհետեւ, երբ հինգ տարում ողնաշար ունեցող Հայաստանից ու Արցախից սարքում են հաշմանդամասայլակին գամված հիվանդ, որի ապրելու օրերը կալկուլյատորով արդեն հաշվում են բոլորը, մեղքի շատ ու քիչ, մեծ ու պուճուր չի լինում։

Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։ Իսկ դա ինքնասպանություններից ամենազազրելին է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել