copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 22-04-2023

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի սահմանների կողքին ահաբեկչական պետություն ստեղծել. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի սահմանների կողքին ահաբեկչական պետություն ստեղծել։ Այս մասին թուրք պաշտոնյան ասել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Սուլեյման Սոյլուն շեշտել է, որ 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած իրադարձություններից հետո (բողոքի ակցիաներ Ստամբուլում, որոնք վերածվեցին անկարգությունների-խմբ) Թուրքիան բախվեց մի շարք հանգամանքների, որոնք հանգեցրին երկում ներդրումների կրճատմանը: Նա նշել է, որ դրան հաջորդել է կորոնավիրուսային համաճարակը և հիշեցրել, որ երկիրը կանգնած է աշխարհի ամենամեծ միգրացիոն ալիքի առաջ։

«Ամերիկան ​​ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել։ Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում։ Մենք դրա դեմ չորս խոշոր գործողություններ ենք իրականացրել»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի ներքին գործերի նախարարի համոզմամբ՝ ահաբեկչական պետություն ստեղծելու ռիսկը չի վերանա, քանի դեռ ամերիկյան գործոնը չի վերացրվել։ Նա միևնույն ժամանակ մեղադրել է ԱՄՆ-ին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համար՝ նշելով, որ այն կտխրեցներ իրեն, եթե ինքը ամերիկացի լիներ։

«Մարդիկ կախվել էին ինքնաթիռների անիվների տակ։ Իրաքի և Սիրիայի համար հեշտ չէ վերականգնելը։ Կան հաստատուն ծախսեր։ Սա հեշտ գործ չէ։ Ամերիկան ​​երկար ժամանակ փորձում է ահաբեկչական պետություն ստեղծել, որի դեմ Թուրքիան ավելի քան 40 տարի պայքարում է։ Լեռներում (հյուսիսային Իրաքի-խմբ) մնացել է 86 ահաբեկիչ։ Իրո՞ք նրանք կարծում են, որ Թուրքիան չի կարողանա պայքարել դրա դեմ»,- նշել է նա։

Թուրք պաշտոնյան հայտնել է նաև, որ նախօրեին ինքը երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում էր, որտեղ ահաբեկչական կազմակերպության նյութատեխնիկական ապահովման գոտի կար։ Նրա խոսքով՝ երբ Թուրքիան հատուկ գործողություն իրականացրեց, այնտեղ հարյուրավոր ահաբեկիչներ կային։ Սոյլուն պնդել է, որ Անկարան կանխել է նյութատեխնիկական ռեսուրսների տեղափոխումն, ինչպես նաև նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների փոխանցումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սոյլուն ասել էր, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունները։ Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հորդորել էր ԱՄՆ դեսպանին «կեղտոտ ձեռքերը հեռու պահել իր երկրից»։ Երեքշաբթի օրը Սոյլուն Ստամբուլում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է կորցնել իր հեղինակությունը, և ամբողջ աշխարհը ատում է նրան։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է