Ներքին Եկեք հետ տանք Տեսանյութ 3 տարի առաջ - 21:45 21-04-2023

Թքե՞լ, թե՞ չթքել. դա է խնդիրը. Եկեք հետ տանք

Դեռևս մոռացած չլինելով ԱԺ նախագահի «մեղայական» կեցվածքը՝ երեկ ականատես եղանք վերջինիս հերթական «սպառնալիքին»։ Երբ ԱԺ-ում հերթական աղմկահարոիյց միջադեպը տեղի ունեցավ, Ալեն Սիմոնյան, ի պատասխան ընդդիմադիր կին պատգամավորների արձագանքերի, ԱԺ նախագահի աթոռից բարձրաձայնեց, որ էլի կթքի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Եվ ԱԺ նախագահը դա ասում է այն ժամանակ, երբ դեռ նախորդ միջադեպը «չի մարսել»։

Սույն թվականի ապրիլի 2-ին Երևանի կենտրոնում՝ Կասկադում, սփյուռքահայ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, գոռացել էր դավաճան, որից հետո Սիմոնյանը թիկնապահներին կարգադրել էր Կարենի ձեռքերը բռնել, ապա անձամբ էր մոտեցել քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել ու թքել նրա աչքին։

Սիմոնյանը, ով հայտարարել էր, որ չի հանդուրժելու և երբեք անարձագանք չի թողնելու իրեն ուղղված վիրավորանքները, միջադեպից օրեր անց որոշել էր ներողություն խնդրել։

Նշենք, որ սա Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու առաջին միջադեպը չէր․ նման տհաճ միջադեպ գրանցվել էր նաև 2022-ին, երբ Կասկադի սրճարաններից մեկի հարևանությամբ անհայտ կինը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վրա գինի էր լցրել, ինչին Ալեն Սիմոնյանը կրկին հակադարձել էր թքելով։

Ալեն Սիմոնյանի համար գուցե արդեն նուրբ արվեստ է դարձել թքելը, բայց պատճառն ամենայն հավանականույթյամբ այն է, որ վերջինիս ականջով չի ընկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2020թ․-ի կառավարության նիստերից մեկում ունեցած ելույթը, երբ վարչապետը նշել էր, որ աշխատողներից մեկը մեքենան կանգնեցրել է կառավարության շենքի դիմաց՝ ծխել ու ծխախոտը շպրտել: Այնուհետև նշել էր, որ պետք է անել օրենսդրական փոփոխություն: «Ներողություն, հասկանում եմ, որ հաճախ կառավարության նիստերին ընդունված չէ նման թեմաներից խոսել, բայց օրինակ, Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ պայքարել են թքելու դեմ, փողոցում թքելու համար մեծ տուգանքներ են սահմանել ու դա իրագործվել է: Թվում է, թե մարդ է, թող թքի, բայց սա քաղաքակրթական խնդիր է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում