Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:19 08-09-2022

Նիկոլ Փաշինյանը ջախջախում է Վահան Քերոբյանին․ եկեք հետ տանք

Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանել է, որ Հայաստանում պարենամթերքը բարձր գին ունի, դեռ ավելին, խոստովանել է, որ Հայաստանում պարենամթերքը ավելի թանկ արժեք, քան շատ այլ երկրներում․
«Քանի որ գնաճ է, և մեզ հուզում է հատկապես պարենամթերքի գնաճի թեման, և մենք հետազոտություն ենք արել, որ մենք տեսնում ենք, և դա նորություն չէ, որ մենք տեսնում ենք, որ միջինում Հայաստանում ավելի թանկ է, քան շատ այլ երկրներում, և երբ մենք փորձում ենք հասկանալ, թե սրա պատճառն ինչն է, գալիս, հասնում ենք տրանսպորտային խնդրին, որը էսօր ավելի է սրվել»,- ասաց Փաշինյանը՝ գնաճը կապելով տրնասպորտային ուղիների հետ, և այդպես փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանի հետ «տրանսպորտային ուղիների ափաշրջափակման» իր ծրագրերը։

Մինչ Փաշինյանը խոստովանում է, որ Հայաստանում սննդամթերք ավելի թանկ արժե, քան աշխարհի շատ երկրներում, ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը փորձում էր հակառակն համոզել, թե աշխարհի շատ երկրների հետ համեմատած Հայաստանում գնաճը շատ քիչ է, նույնիսկ «Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլ ամբողջ աշխարհի գնաճը։ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավել, որը աննախադեպ է, այսինքն 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ Եվրոպայում։ Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ թե Հայասկական ֆենոմենի հետ, այլ գլոբալ ֆենոմենի հետ։ Էդ ներկապնակում կամ լանդշաֆտում ունենալ 8․5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8․5 տոկոս, դա ֆանտաստիկ լավ արդյունք»,- ասում էր Քերոբյանը։

Փաստորեն երբ պետք է Ադրբեջանի հետ ճանապարհ բացելու ծրագրերը արդարացնել, այդ ժամանակ Հայաստանում գնաճ կա, և Ադրբեջանի հետ ճանապարհներ բացելն էլ ներկայացվում է որպես այդ գնաճը հաղթահարելու միակ միջոց, իսկ երբ պետք է կառավարության անգործությունը արդարացնել, ապա գնաճ չկա, կամ էլ եղածը «ֆանտաստիկ արդյունք է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս