Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 20-04-2023

Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև եռակողմ ձեւաչափով խորհրդակցություն է անցկացվել

Ապրիլի 20-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։

ԱԳՆ-ից հայտնում են, որ պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր

Ձեզ գուցե հետաքրքրի