Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 20-04-2023

Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ միանալ մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Թուրքիայի Ալանիա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան պարտավոր կլինի միանալ սահմանափակող միջոցներին, եթե դրանք կիրառվեն ՄԱԿ-ի կողմից։ Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենահզոր հինգ անդամներից մեկն է, սակայն երկիրը նախևառաջ պետք է պաշտպանի իր սեփական շահերը։

«Ինչպե՞ս են Ալանիայի առևտրականները վաճառելու իրենց ապրանքները Ռուսաստանի Դաշնությունում: Այո, եթե ՄԱԿ-ը պատժամիջոցներ կիրառի, ես պարտավոր կլինեմ դրանք կատարել: Բայց եթե ես կատարեմ այս կամ այն կողմից սահմանված պատժամիջոցները, անկախ նրանից՝ դրանք արդար են, թե ոչ, և հրաժարվեմ իմ սկզբունքներից, ապա այլևս կդադարեմ հաշվի առնել իմ երկրի շահերը»,- ասել է նա։

Չավուշօղլուին նաև հարցրել են, որ եթե Թուրքիան միանա Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, ապա ռուս զբոսաշրջիկները ինչպես կայցելեն Թուրքիա։

«Մենք սկզբունքային դիրքորոշում չե՞նք դրսևորում, մենք ցույց ենք տալիս, որ կատարում ենք Մոնտրոյի կոնվենցիան մինչև վերջին տառը, մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան, մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, մենք պատերազմն անվանում ենք պատերազմ, սա սկզբունքային չէ՞։ Սակայն մենք չենք քանդելու մեր այս հավասարակշռության քաղաքականությունը՝ հանուն որևէ մեկին հաճոյանալու»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան պաշտոնապես չի միացել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և մի շարք այլ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և փորձում է չեզոք դիրքորոշում պահպանել՝ ներառյալ ուկրաինական հակամարտությունը լուծելու իր միջնորդական ջանքերի հաջողության համար։ Մինչդեռ արևմտյան երկրները պարբերաբար որոշակի ճնշում են գործադրում Անկարայի վրա՝ փորձելով համոզել նրան առևտրատնտեսական սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն