Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:52 20-04-2023

Ես ի լուր աշխարհի փաստերով ապացուցեցի, որ Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ ստախոսն է․ Թագուհի Թովմասյան

«Ուզում եմ արձանագրել, որ Ազգային ժողովում ընդհանրապես թիկնազորի ներկայությունը դահլիճում տեղի է ունենում միայն մի դեպքում, երբ ԱԺ դահլիճում վտանգ է սպառնում պատգամավորներին ու ներկա գտնվողներին։ Միայն վտանգի դեպքում ԱԺ-ում ծառայություն իրականացնող պետական պահպանության ղեկավարը իրավունք ունի հրամայել իր աշխատակիցներին ներս մտնել և չեզոքացնել վտանգը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։

«ԱԺ նախագահն իրավունք չունի հարկի-անհարկի հրահանգել աշխատակիցներին ներս մտնել, առավել ևս բռնության գործադրմամբ հեռացնել պատգամավորներին․ սա հակաօրինական է, հակաիրավական է»։

Նա ընդգծեց, որ երբ ինքն ասաց, որ չի իջնի ամբիոնից, ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում, ու ընդմիջման ժամանակ իրենց բռնությամբ դուրս հանեցին դահլիճից։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ընդմիջման ժամանակ ԱԺ պատգամավորին ո՞վ իրավունք ունի դահլիճից դուրս հանել։ Ընդմիջման ժամանակ ես կարող եմ մնալ դահլիճում, կարող եմ և չմնալ, դա իմ իրավունքն է։ Բայց չի կարող որևէ մեկը որոշել ինձ հեռացնել։ Եթե նկատեցիք, ես անընդհատ այդ մասին ասում էի։ Քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական քողի ներքո բռնապետական ռեժիմում, Նիկոլ Փաշինյանի ներկայությունից ոգևորված՝ բոլորը փորձում են ծառայություն մատուցել նրան, արդյունքում ունեցանք այն խայտառակ տխուր պատկերը, որ ունեցանք այսօր։ Գիտեք, տարբեր երկրների խորհրդարաններում նման միջադեպեր հաճախ են լինում, բայց որևէ անգամ թիկնազորը չի մտնում, պատգամավորին քաշ տալով՝ դուրս հանում։ Պատգամավորները ամբիոն են գրավում, երկար ժամանակ այդ ամբիոնն օգտագործում են ճառեր հնչեցնելու համար։ Հետո իրենք են որոշում այդ ամբիոնից երբ դուրս գալ, ինչ-որ իմաստով, իհարկե, իրավիճակը լարվում է, բայց ոչ այն աստիճան, որ անվտանգության աշխատակիցները գան, պատգամավոր կանանց ձեռքերը ոլորելով դուրս հանեն»։

Նա ընդգծեց, որ իր ակցիայի նպատակն այն է, որ ի լուր աշխարհի բոլորի ուշադրությունը հրավիրի այն իրողության վրա, որ Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ ստախոսն է։

«Ես հասա դրան, իմ ակցիան տվեց իր արդյունքը, ու բոլորը, այս միջադեպը տեսնելով, միջադեպին նախորդող իմ ելույթը լսելով, հասկացան ու համոզվեցին դրանում, որովհետև ես փաստերով ապացուցեցի, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է»։

Հիշեցնենք, Ազգային ժողովում այսօր անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ Ելույթի ժամանակը սպառելուց հետո Թովմասյանն ասաց, որ չի իջնում ամբիոնից, իրականացնում է քաղաքական ակցիա։ Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը, հետո նաև Տիգրան Աբրահամյանը, ապա նաև «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։ Վերջիններս քաշքշելով ամբիոնի մոտից, ապա նաև դահլիճից հեռացրին ընդդիմադիրներին։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր