copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:30 20-04-2023

Քննիչների 7 ամսվա հավելավճարի համար 3.1 մլրդ դրամ կհատկացվի. Կառավարության առաջարկը

Կառավարությունն առաջարկում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում:

Նախագծի ընդունման արդյունքում 2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 975 անձանց ամսական դրույքաչափի 92 %-ի չափով հավելում նախատեսելու դեպքում, նախնական հաշվարկով, անհրաժեշտ է 3 մլրդ 120 մլն 549,792 դրամ։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է Քննչական կոմիտեի քննիչի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։

Հաշվի է առնվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 2023թ. հունվարի 1-ից, ինչպես նաև Դատախազության դատախազներին 2023թ. ապրիլի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով հավելումների փաստը:

«Հակակոռուպցիոն կոմիտեում, Դատախազությունում, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքում որևէ տարբերակումը բացառելու նպատակով, Քննչական կոմիտեն մշակել է սույն նախագիծը, քանի որ Դատախազության և Քննչական կոմիտեի աշխատանքը հանդիսանում է ուղիղ փոխկապակցված, և մի մարմնի աշխատողների սոցիալական վիճակի բարձրացումը խզում կառաջացնի այդ շղթայում:

Եթե դատախազի աշխատանքն ենթադրում է որոշակի ռիսկայնություն, ապա դա ուղիղ փոխկապակցված է վերջինիս կողմից դատավարական ղեկավարում իրականացնող՝ Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքով, քանի որ սկզբնական օղակը հանդիսանում է նախաքննություն իրականացնող քննիչը, որպիսզի պայմաններում՝ ռիսկայնության վերաբերյալ պնդումը պետք է լինի շղթայական և փոխկապակցված»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կհամարվի անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովին:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում