copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:48 20-04-2023

Արգիշտի Քյարամյանի աշխատավարձը կբարձրանա․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ քննիչների, այդ թվում նաեւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ամսական վարձատրությունը։ Առաջարկվում է նրանց ամսական հավելավճար տրամադրել պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ: Եթե սրան գումարենք նաեւ 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, կնշանակի՝ Արգիշտի Քյարամյանը մեր ժողովրդի վճարած հարկերից ամսական կստանա 1 մլն 916 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը