Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:08 19-04-2023

Վթարվել էր Բերդ քաղաքը սնուցող 300 մմ-ոց «Չաթախ» պողպատե ջրատարը. «Վեոլիա ջուր»

Վթարվել էր Բերդ քաղաքը սնուցող 300 մմ-ոց «Չաթախ» պողպատե ջրատարը: Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

«Ինչպես պարզեցին Վեոլիա Ջուր ընկերության «Բերդ» շահագործման տեղամասի մասնագետները, սարերով անցնող մի քանի կիլոմետրանոց խողովակաշարը պոկվել էր միացման կետից, և վայրկյանում 15 լիտր ջուր էր արտահոսում:

Տեղամասի օպերատիվ արձագանքման շնորհիվ հնարավոր եղավ վթարը վերացնել այնքան արագ, որ սպառողները նույնիսկ չզգացին ջրի պակաս, քանի որ մինչ օրվա կարգավորիչ ջրամբարները կդատարկվեին, ջրատարը կրկին վերագործարկվեց»,- հայտնում են ընկերությունից:

Ամենից շատ դիտված