copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:46 19-04-2023

Որևէ բան չի կարող խոչընդոտել ապրիլի 23-ի ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Ինչպես անցած բոլոր տարիներին, այս տարի ևս ապրիլի 23-ին նախատեսվում է ջահերով երթ անցկացնել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ամենամյա ջահերով երթը։ Այն ամեն տարվա պես կազմակերպում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները։ Բոլորին սիրով հրավիրում են մասնակցելու երթին։ Սա, ըստ էության, միակ միջոցառումն է, որտեղ մարդիկ կարող են արտահայտել իրենց անհամաձայնությունը վարվող քաղաքականությանը։ Անհամաձայնություն առ այն, որ չենք մոռացել պատմությունը, չենք պատրաստվում մոռանալ և ունենք պահանջներ ու պատմական հիշողություն։ Այդ ամենից հրաժարվել չենք պատրաստվում, որովհետև Հայաստանում մի քանի հոգի այդպես են որոշել»,- ասաց նա։

Վարդանյանի համոզմամբ՝ ապրիլի 23-ին Եվրոպայի առաջնության փակման փաստը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քայլերթի անցկացման ու մասնակցության հարցում։

«Կարծում եմ, որ մեր ժողովրդի բազմաթիվ զավակներ շատ լավ գիտեն առաջնահերթությունները, շատ լավ պատկերացնում են պրոցեսները և ունեն իրենց դիրքորոշումը կարևորագույն հարցերում։ Այնպես որ որևէ այլ միջոցառում չի խանգարի արտահայտել այդ դիրքորոշումը՝ ապրիլի 23-ին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի