Եկեք հետ տանք Ներքին 3 տարի առաջ - 16:20 19-04-2023

Բանակցո՞ւմ էր, թե՞ չէր բանակցում Նիկոլ Փաշինյանը. Եկեք հետ տանք

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե բանակցային հարցերի վերաբերյալ ի՞նչ են փոխվել՝ Փաշինյանը պատասխանեց.

«Ես չեմ հասցրել բան ասել, ես չեմ հասցրել բանակցել, էսօր ես սպասում էի, թե երբ է գալու այդ պահը, ես որևէ բան չեմ բանակցել»։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ՝ պատերազմից հետո, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե այսօր մենք ունե՞նք Արցախի Հանրապետություն, որը դե ֆակտո բոլոր առումներով չի զիջում բոլոր ինստիտուտներին, կարծում ենք, որ բանակցային հիմնական խնդիրը, ֆունդամենտը պետք է լինի Արցախի Հանրապետության դե ֆակտո վիճակի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան և, հենվելով դրա վրա, արդեն կառուցել կոնստրուկցիան։

Ի պատասխան հարցին՝ Փաշինյանն ասել էր. «Ոչ մի կառավարություն այնքան իր դիրքորոշումը չի հայտնել Արցախյան հարցի վերաբերյալ, որքան մեր կառավարությունը։ Կիլոմետրերով, բազմիցս մենք դիրքորոշումներ ենք հայտնել։ Իսկ եթե որևէ մեկն ուզում է կասակածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլացիա, որովհետև մենք ինքներս մեր դիրքորոշումը ձևակերպելիս այնքան բուֆեռներ և հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես, նման քննարկում ՀՀ-ում պետք է տեղի չունենար։

Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր, որ մենք գնանք բանակցային սեղանի մոտ նստենք, ձեռքներս դողալով սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն, մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու համար և մենք օգտագործելու ենք բոլոր դիվանագիտական հմտությունները դիվանագիտական սեղանի շուրջ։ Եվ մեզ ոչ մեկ թող չասի՝ այդ ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք»։

Մանարամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը