Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 18-04-2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
15:08 Բժշկական համալսարանը շաքարավազի նոր գներ է սահմանում