Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:25 18-04-2023

Ներկա իշխանությունների պոպուլիզմի ու սպասվող տնտեսական կոլապսի արանքում

Հայաստանում տնտեսական առաջընթացի հիմնական գործոնը, ես բազմիցս ասել եմ, որ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Բացի այդ, ես այսօր հարցադրում արեցի ու շատ հստակ արձանագրեցի, որ, օրինակ՝ 2021 թվականին, երբ այդ գործոնը չկար, Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն էր, որն անգամ չկարողացավ վերականգնել 2020 թվականի տնտեսական անկումը։ Տարածաշրջանի մյուս երկրները դրական ցուցանիշ են ունեցել։ Այսինքն, սրանով իսկ կարելի է հիմնավորել, որ իրենց վերագրած տնտեսական աճը ո՛չ միայն իրենց հետ կապ չունի, այլև շատ չնչին մասն է, որ կարելի է վերագրել մեր տնտեական իրական ներուժի ավելացմանը»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ այս գործոնի վերանալու դեպքում, մեր երկիրը կարող է կանգնել շատ լուրջ տնտեսական անկման ու դրան հետևող խնդիրների առջև։ «Այդ դեպքում էլ իրենք կասեն՝ դե, ի՞նչ անենք, ռուս-ուկրաինական պատերազմը վերջացավ, փողերը շատ չեն գալիս։ Քովիդի ձախողման ժամանակ էլ իրենց չվերագրեցին, հայտարարեցին՝ մենք ի՞նչ անենք, աշխարհում է անկում։ Բայց չասացին, որ Հայաստանի տնտեսական անկումը 3 անգամ գերազանցում էր համաշխարհային տնտեսական անկմանը։ Դա բացառապես իրենց ապաշնորհության և կառավարման ձախողումների հետևանքն էր»,- ասաց նա։

Ըստ Oragir.News-ի զրուցակցի՝ տաք փողերի գործոնը որքան արագ գալիս է, այնքան արագ էլ կարող է հեռանալ։ «Այդ փողերն ինչ չափով որ ներհոսել են Հայաստան, ապահովել են այդ աճի միջավայրը, այդպիսի բնավորություն ունեն նաև հեռանալու առումով՝ ապահովելով լրացուցիչ ու տևական տնտեսական դժվարություններ»,- ասաց նա։

Այս համատեքստում, տնտեսագետի գնահատմամբ, մեր երկրի իշխանությունները գործնական որևէ քայլ չեն իրականացնում հնարավոր անկումից խուսափելու ուղղությամբ։ «Գործնական որևէ քայլ չենք տեսնում, միայն պոպուլիզմ»,- հայտարարեց նա։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան