Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:40 18-04-2023

Ֆուտբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

Այսօր՝ ապրիլի 18-ին, Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 վերջին մրցափուլի Էստոնիա- Հայաստան հանդիպումը:

Մեր ընտրանին հաղթել է մրցակցին 2:1 հաշվով:

Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը, անկախ վերջին տուրի Մալթա-Իսլանդիա մրցավեճի արդյունքից, 6 միավորով դարձել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի հաղթող: