copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:40 17-04-2023

Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում կայանալիք զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Կարսում կկայանան Հեյդար Ալիև-2023 անունը կրող մարտավարական զորավարժությունները։ Զորավարժությունները նվիրված են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100 ամյակին։

Կարսում կայանալիք համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Զորավարժությունների մասին այլ մանրամասներ չկան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել