Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:50 17-04-2023

Սաղ երգերը երգել էինք, մնացել էր «Սարի Սմբուլը»․ Հակոբկոխյանը` առաջնության մասին

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մինչ հասարակությունը քննարկում է դրոշի պատմությունը, Թուրքիայում երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը։

Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի դրոշի հետ տեղի ունցածից, ասաց. «Ճարահատված երիտասարդ էր, ձեռքից ուրիշ բան չի գալիս, ուզում է գոնե դրանով ցույց տալ, որ ինքը Ադրբեջանի կողմնակից չէ։ Տղեն այդպես է կարողացել իր բողոքն արտահայտել, այդպես է արել»։

Ըստ մարզիչի՝ այդքան էլ տեղին չէ Հայաստանում այս պահին նման մրցումներ կազմակերպելը, քանի որ երկիրը բավականին ծանր իրավիճակում է գտնվում։ «Այս ծանր վիճակում ես չեմ կարծում՝ Հայաստանում մրցումներ կազմակերպելը լավ մտահղացում էր, որովհետև ես գիտեմ, որ ուրիշ տեղեր երկրներ կան, որ որպեսզի չընկնեն ծախսի հոգսի տակ, հրաժարվում են այսպիսի մրցումներ կազմակերպել։ Հիմա եթե նման իրավիճակում հարմար են գտնում մրցումներ կազմակերպել, ինչ կարող եմ ասել, թող անեն»,- ասաց նա։

Հակոբկոխյանն ընդգծեց, որ այս պահին չկա մի բան, որը կարող է ուրախացնել մեզ։ «Իմ ուղեղում հիմա միայն այն է, որ այսօր ուրախանալու բան չունենք, ինչ էլ ուզում է լինի, ուրախանալու բան չունենք, որովհետև ամեն օր մեր հայրենիքը փոքրանում է, անհայրենիք մարդը հիմա եթե դրոշ կունենաս, հիմն կունենաս, եթե հայրենիք պետք է չունենաս, քո հողը չպետք է ունենաս ..»,- ասաց Հակոբկոխյանը և հավելեց. «Իմ ցավն ու դարդը հայրենիքի կորուստն է»։

«120.000 մարդ կտրված է ամեն ինչից։ Լենինգրադի բլոգադայից են խոսում, հիմա մի բեշ բեթար բլոգադա էլ սա է, այն ժամանակ ճարահատյալ են եղել, վիճակ չի եղել, հիմա մենք մեր հոժար կամքով ասել ենք՝ եկեք, փակեք, թողեք այդ հայերը կոտրվեն»,- ասաց Հակոբկոխյանը։

Հակոբկոխյանի խոսքով լրիվ այլ կլիներ, երբ ամեն բան իր տեղում լիներ երկրում և նման մրցույթներ կազմակերպվեին։

«Դե, այս իրավիճակում տեղին չի, ուրիշ բան ամեն ինչ տեղը լիներ, կարելի էր այդ ծախսն էլ անել, մրցումներ էլ կազմակերպել, բայց հիմա այդքան անտեր ու դուս մարդիկ ունենք, այդքան տուն կորցրած մարդիկ ունենք, սաղ երգերը երգել էինք, մնացել էր «Սարի Սմբուլը»»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը