Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:29 17-04-2023

Նոր տրոլեյբուսներն անցնում են Լարսի թունելը, մինչև շաբաթվա վերջ կլինեն Երևանում. Հայկ Սարգսյան

Ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12-մետրանոց MAN մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Նաև կատարվեց 22 համարի միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները և ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան:


Նախատեսվում է ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել Հագեր մակնիշի ավտոբուսներով և փոքր դասի ավտոբուսներով արդեն նույն օրը շահագործման հանձնել 40 և 67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետներին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ժամկետները անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան