Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 19:04 15-04-2023

Հայաստանում թշնամական պետությունների դրոշների բացահայտ պաշտպաններն ինչքան են բազմացել․ թուրքագետ

Նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել, ձեր մտահոգ և կեղծ քաղաքագիտական «վերլուծությունները» անելիս՝ գոնե մի քիչ զուսպ եղեք, գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում, թե ինչպես են պղծվել, այրվել Հայաստանի և Արցախի դրոշները, որպեսզի դրանց տեղում հիմա ծածանվի ձեր պաշտպանածը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դրոշն այրելու թեմային:

«Պրկված նյարդերով և ամոթի մեծ զգացումով հետևելով թշնամական և ցեղասպան երկրի դրոշի անխոնջ ու «լայնախոհ» պաշտպաններին՝ ցանկանում եմ ուղղակի արձանագրել.

նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել,ձեր մտահոգ և կեղծ քաղաքագիտական «վերլուծությունները» անելիս՝ գոնե մի քիչ զուսպ եղեք, գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում, թե ինչպես են պղծվել, այրվել Հայաստանի և Արցախի դրոշները, որպեսզի դրանց տեղում հիմա ծածանվի ձեր պաշտպանածը,

ինչ վերաբերում է իշխանական որոշ կերպարների, որոնք իրենք իրենց ամոթանք են տալիս այս դեպքի համար և գրեթե պատրաստ են ինքնախարազանման, ապա «Կտոր մը երկինք» ֆիլմում մի լավ արտահայտություն կա. «անառակին հրեշտակ մի ըսեր, մեղք է»․ հիմա ցեղասպան, վայրի ու մարդակեր ցեղերի գործելաոճի բոլոր տարրերը կիրառող թշնամական պետության դրոշը պաշտպանելիս՝ քո քաղաքացիներին մարդակեր և վայրի մի ըսեր, մեղք է: Չնայած դուք ուր, մեղքի գիտակցումն ուր,

ձեր անհիմն ինքնավստահ քաղաքականությունը մշակելիս ու քայլեր անելիս՝ երբևէ մտածե՞լ եք պարզ, մարդկային էմոցիայի մասին, որը հաճախ անկառավարելի է և թե այն ինչպիսի դրսևորում կարող է ունենալ մարդկանց մոտ, ովքեր իրենց երկրի մայրաքաղաքում տեսնում են էկրանին և իրականում ծածանվող այն դրոշը, որն ասոցացվում է իրենց մտերիմի, հարազատի կորստի հետ, որը տեղի է ունեցել ընդամենը օրեր, ամիսներ կամ 3 տարի առաջ,

և, ի վերջո, միգուցե պետք էր չկտրվել իրականությունից, չտրվել կեղծ ու անհիմն խաղաղասիրությանը և չհրավիրել թշնամական երկրի ներկայացուցիչներին՝ թմբկահարելով, թե պատրաստ եք պաշտպանել նրանց անվտանգությունը, երբ դուք ի վիճակի չեք պաշտպանել անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը այդ երկրի զինվոր-մարդասպաններից (ապացույցը՝ օրեր առաջ ՀՀ քաղաքացու սպանությունը)»,- գրել է Մելքոնյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան