Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:13 12-04-2023

Չնայած երեկ զոհեր ենք ունեցել, բայց պետք է Բաքվի հետ համակեցության բանաձև գտնենք. Փաշինյան

Եթե Հայաստանն անվտանգային միջավայրի այս պայմաններում ունի տնտեսական մեծ աճ, ուրեմն՝ երբ մենք անվտանգային հարցեր լուծենք, պատկերացնո՞ւմ եք՝ մեր երկիրը տնտեսական զարգացման ինչ տեմպի մեջ է լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր երկիրը մեծ տեմպերով զարգանում է։ Անվտանգային միջավայրի գործողությունները նպատակ ունեն նաև երկրի զարգացման դինամիկան կոտրելու։ Բայց մենք պետք է շարունակենք կենտրոնացած լինել երկրի զարգացման վրա, որովհետև առանց այդ օրակարգի մեր անվտանգային խնդիրները չենք կարող լուծել։ Երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես արձանագրում եմ հետևյալը՝ զոհեր ունեցել են նաև ադրբեջանցիները՝ ավելի շատ, կրկնակի։ Մեր ռազմավարական խնդիրն է համակեցության բանաձևը գտնել, այլ տարբերակ չկա։ Որևէ միջադեպ մեր ռազմավարական խնդիրը չի փոխում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է