Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:58 12-04-2023

Միլիարդների զենքը թողել, փախել են, ինչի չե՞նք տեսել ադրբեջանական կադրերը. Փաշինյան


ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգային հարցերի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին, որոնք առնչվում են ՀՀ բանակի մասին և խնդրեց անդրադառնալ ու մեկնաբանել ՀՀ 3-րդ նախագահի հայտարարությունները:

«Ձեր նշած անձը խոսել էր՝ ասելով, որ իրենց իշխանության ժամանակ բանակն ունեցել է այլ պատրաստվածություն: Եթե հիշում եք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, կամ դրանից հետո Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես 2016-2017 թվականին մի հավաքի ժամանակ ասել էր, որ եթե մենք չգնանք զիջումների «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ենք երգելու: Եթե բանակն ուժեղ էր, ապա ինչու՞ պետք է երգեինք այդ երգը, քանի որ մարտունակ բանակի պայմաններում այլ երգ կերգեինք: Գիտեք շատ խոսուն է 2016 թվականի 4-օրյա պատերազմը, թե ինչպես մենք հաղթեցինք պատերազմը, բայց եկեք նայենք արդյունքներով, դիվանագիտական խողովակներով 2016 թվականի հունվարին դրվել է մի փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, որը Հայաստանը մերժել է աշխատանքային մակարդակով։ Դրանից 2 ամիս հետո սկսել է պատերազմ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Վահագն Ալեքսանյանը հավելել է, որ նրանք ուսումնասիրում են բանակցային գործընթացը, բայց բացակայում են ԱԳՆ-ում սղագրությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է զենքերի մասին․

«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է, չի կարող նման բան լինել, ընդհակառակը, որոշ «վայ զինվորականներ» միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել: Լավ, հերիք ա, ամեն ինչին չափ ու սահման կա, չե՞նք տեսել այդ կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակել՝ պահեստները լիքը զենք, իսկ 2016-ին չե՞նք հիշում ինչ խոսակցություններ էր գնում, նույնիսկ երկրի վարչապետն է այս ամբիոնից ասել, որ դիզվառելիքի խնդիր է եղել, հետո ծածկադմփոց արեցին»,- ասաց Փաշինյանը՝ հավեելով, որ իրենք ևս ընդդիմադիր են եղել, բայց չի եղել որևէ քննադատական խոսք պատերազմի մասին իշխանության հասցեին․ «Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց 5-րդ շարասյուն չենք եղել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի