Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:39 12-04-2023

Ես մտածում եմ՝ կարող է՝ ուրիշ երկրի գործակալներ են մեր ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաները․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներն այլ երկրի գործակալներ կարող են լինել։ Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` 5-րդ շարասյան մասին հարցին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեռուստատեսությամբ ռեպորտաժ է տեսել մի քրեական գործի վերաբերյալ այն մասին, որ ադրբեջանական կողմը գրոհել է և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ գրավել բարձունքը, և հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, որ իր լիազորությունները զանցառելով, ըստ էության, գնացել և հրամայել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողեք այդ բարձունքը.

«Ու չկա բացատրություն, թե ինչու է հետ հանձնվում: Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որ հույս ունեմ՝ կդառնա հեռուստատեսային ռեպորտաժի թեմա, որ գործողություն է արվել, օրինակ՝ երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում, որ թողնեն դիրքերը, գնան, կամ պայմաններ է ապահովում, որ հակառակորդն առանց որևէ բարդության գրավի տարածքներ»,- ասաց նա:

«Եթե ինձնից հարցնեք փորձագիտական կարծիք, որը դե յուրե նշանակություն չունի, ես կանեմ աղմկոտ հայտարարություն: Ես մտածում եմ՝ կարող է՝ ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ: Ինքը կամ պետք է վերևից հրաման ստացած լինի, բայց ես պետք է տամ այդ հրամանը, գիտեմ, որ ես չեմ տվել, հետևաբար ինքն այլ տեղ ունի՝ «վերև», որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, քանի որ, եթե ես տված լինեի այդ հրամանները, կասեր՝ վարչապետը հրամայել է, իսկ ես արել եմ, զինվորական մարդ եմ: Չեն կարող ասել՝ ումից են հրաման ստացել և ասում են՝ մեղավոր ենք, դատեք անփութության համար․ ի՞նչ ա անում, յոթ տարի է հասնում, դատեք, որովհետև մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր առոք-փառոք կյանքը, կպարզվի, զրոյի արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ