copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:15 12-04-2023

Սուրեն Պապիկյանը Հայաստանում է․ խոսնակը մանրամասնում է

«Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ տեղեկությունն ստանալուն պես պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադարձել է Հայաստան»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին՝ առաջնագծում իրավիճակի փոփոխություն կա՞ այս պահի դրությամբ, Թորոսյանն ասաց․ «Առավոտյան տրված հաղորդագրությամբ հայտնել ենք, որ իրադրության ցանկացած փոփոխության դեպքում ՊՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Տեղ գյուղում ունեցել ենք զոհեր ու վիրավորներ, որի մասին ավելի վաղ հայտնել էինք։

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո