copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:30 12-04-2023

Արմեն Գևորգյանի կիսաընդդիմադիրն է լավը․ ոչ մի այց չպետք է պլստա

Մի քանի օր է՝ քաղաքական-հասարակական հարթակներում քննարկվում է, թե ինչպես է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը ՔՊ-ականների հետ միասին մասնակցում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված «Global Parliamentary Forum 2023»-ին:

Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, համարվել է Քոչարյանի կադրերից, բարձր պաշտոններ զբաղեցրել երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ, մի խոսքով՝ ամենանախկին։ Պատգամավոր դառնալուց հետո, սակայն, նրա մոտ անհասկանալի սեր է առաջացել ՔՊ-ականների հանդեպ, և կարելի է ասել՝ այդ սերը փոխադարձ է։

Մենք քանիցս անդրադարձել ենք, թե ինչպես է Գևորգյանը մասնակցում արտասահմանյան այցերին՝ ոչ մի ժողով, միջոցառում բաց չթողնելով, ինչպես է դատարանը բավարարում երկրից բացակայելու մասին նրա միջնորդությունները։

Այս ընթացքում Գևորգյանը առանձնակի սուր, կծու, թթու ելույթներով հանդես չի եկել, նա անհաղորդ է, նույնիսկ երբ սեփական թիմակիցներին են ծեծում, մանդատից զրկում․․․։

Հայտնի չէ անգամ, թե Գևորգյանը ինչու է լուրջ դեմքով մասնակցում արտասահմանյան այցերին, դա ինչ է տալիս ՀՀ քաղաքացիներին, ընդդիմությանը․․․նույնիսկ խորհրդարանական աշխատանքի բոյկոտի թեժ շրջանում նա ոչ մի այց չէր բաց թողնում։

Եվ ահա պատկերը ամբողջանում է Գևորգյանի և ՔՊ-ականների ջերմ, գողտրիկ լուսանկարը տեսնելիս։ Պարզվում է՝ Արմեն Գևորգյանը վաղուց «հավատափող» է եղել, ուղղակի դեռ «Հայաստան»-ում տեղյակ չեն այդ մասին։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան