copy image url
Միտք 3 տարի առաջ - 11:25 11-04-2023

Քաղաքապետի աթոռը, որը խորհրդանշում է երևանցիների քվեով վստահված իշխանությունը դարձել է «проходной двор»․ Իզաբելլա Աբգարյան

Քանի որ Իմ քայլն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածու և չի ներկայանա նիստին, արտահերթ նիստն անցնում է դատարկ դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Երևանի ավագանին այսօր, ըստ օրենքի պահանջի, պետք է արտահերթ նիստ գումարեր, որ քաղաքապետ ընտրեր:

Քանի որ Իմ քայլն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածու և չի ներկայանա նիստին, արտահերթ նիստն անցնում է դատարկ դահլիճում:

Ինչեր ասես, որ չտեսավ, այս դահլիճը վերջին տարիներին ...

Երևանում տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմիններն երկուսն են՝ ավագանին և քաղաքապետը (ուշադրություն. ոչ թե քաղաքապետարանը, տեղակալները, այլ՝ քաղաքապետը):

Այսպիսով ներկայիս դրությամբ Երևանի կառավարումը մի ոտքից կաղ է՝ չունենալով քաղաքապետ:

Դե իսկ քաղաքապետի աթոռը, որը խորհրդանշում է երևանցիների ՔՎԵՈՎ վստահված իշխանությունը դարձել է «проходной двор». ընտրություններին չմասնակցած, երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում նստել այդ աթոռին և քաղաքապետի դեր խաղալ:

Բայց դա, կարծես, բացարձակ չի հուզում ոչ ոքի»:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ