copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:31 11-04-2023

Մեր երջանիկ անհոգությունը և զրո ինքնապաշտպանական բնազդը

Մեր երկրում անտերության զգացումն համակեցության բոլոր սահմաններն անցել է, տպավորություն է, որ եթե անգամ մի օր առավոտյան արթնանանք և կարդանք, որ Հայաստան պետություն գոյություն չունի, այն Ադրբեջանի կազմում է, կշարունակենք անխռով նախաճաշել, սրճել, ֆեյսբուքում ստատուս գրել և աշխատանքի գնալ։

Երեկ առավոտյան ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին երկու զինծառայողի մասին, ովքեր մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են խոսում այդ գյուղերում և ինչ զգացողություններ ունեն տարածքի բնակիչները․․․

ՊՆ-ի հաղորդագրությունից հետո այլևս պատկան մարմինները լռում են, որևէ ասելիք չունեն նախկին հպարտ քաղաքացուն․․․հիմա ովքեր էին այդ զինծառայողները, քանիսն են, քանիսին են գտել, որոնում են մյուսներին, թե ոչ, ինչ են մտադիր անել նրանց, ում գտել են, գուցե փոխանակեն մեր գերիների հետ, իսկ ինչու է հայկական կողմը պնդում, որ զինծառայողները մոլորվել են, գուցե դիվերսանտ են, գուցե կոնկրետ գործողություն էին կատարում․․․։

Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունների ղեկավարումից հետո այլևս ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստան սպառնալիք չէ, մի օր շուտ, թե ուշ, դա արդեն սպասելի է։

Իսկապես կարելի է նախանձել մեր երջանիկ անհոգությանը և զրո ինքնապաշտպանական բնազդին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը