copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:00 10-04-2023

Փաշինյանը գուցե աղանդավոր է, հակառակ դեպքում կմասնակցեր բոլոր պատարագներին

«Ես ի՞նչ իմանամ, ինձնից ինչո՞ւ եք հարցնում։ Որպես հոգևորական՝ ի՞նչ ասեմ, ամեն մարդ ազատ է, կուզի՝ կգա, կուզի՝ չի՛ գա․ ո՞վ է բռնությամբ գալիս եկեղեցի։ Բոլորին հո բռնությամբ չենք բերում եկեղեցի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պետական պաշտոնյաներից շատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չեն մասնակցել Սուրբ Հարության պատարագին։

Աջապահյանի խոսքով՝ պետական պաշտոնյաների՝ եկեղեցական պատարագներին, արարողություններին չմասնակցելը ժողովուրդը պետք է դատի․ այդպիսի ղեկավար ուզո՞ւմ է, թե՞ ոչ. «Ես բազմիցս այս հարցին անդրադարձել եմ, այսինքն՝ ես ավելի ուրախ եմ, որ չի գալիս, գալիս է, որ ի՞նչ։ Ինչի՞ համար գա։ Մենակ ինքը չի՞ մասնակցել, հանրապետության նախագահն էլ չի մասնակցել։ Կարող ա մտել է եկեղեցի, մոմ է վառել, բայց իբր ցածրաստիճան այդ ո՞ր պաշտոնյան է մասնակցել, որ մի հատ էլ բարձրաստիճանին եք գնացել, հասել, թե չի մասնակցել պատարագին։ Միայն շնորհավորական ուղերձներ են հղել, նաև դրանք կարող են անել անգամ ասորական ու եզդիական մի մեծ տոնին, իրենց քաղաքացիներին կարող են շնորհավորել, դա չեղավ, որ կիսում են զատկական տոնի խորհուրդը։ Այնպես որ, չի ուզել, չի մասնակցել, գուցե Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, իրեն հարցրեք, հնարավոր է՝ աղանդավոր է։ Բացառված չէ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Զատիկի օրը հրապարակել էր Ջիզըս Քրայսթ Սուպերսթարի Հուդայի հատվածը, այնուհետև հոլովակ տեղադրել միայն՝ առանց մասնակցելու Զատկի պատարագին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում