copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:28 09-04-2023

Ասում են՝ նորընտիր ԲԴԽ-ականները ազնիվ դատավորներ են․ չեմ հավատում․ Կարեն Հեքիմյան

Երեկ ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը։
Հանրության ընդդիմադիր հատվածի մի մասն անչափ ուրախ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․

«Ասում են, որ նորընտիր ԲԴԽ-ականները լավ և ազնիվ դատավորներ են: Ասում են նաև, որ վերջիններիս ընտրվելուն դեմ է եղել ԲԴԽ նախագահ Անդրեասյան Կարենը, սակայն նրանք, այնուամենայնիվ, ընտրվել են:

ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ:

Չէ, որ Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը լավ և ազնիվ մարդիկ են հավատում եմ: Մնացած պնդումներին չեմ հավատում:

Չեմ հավատում, որ նրանց ընտրվելուն դեմ է եղել Անդրեասյան Կարենը (տես՝ Փաշինյան Նիկոլը),
Չեմ հավատում, որ անգամ Անդրեասյան Կարենին (տես՝ Փաշինյանյան Նիկոլին) դեմ լինելու պարագայում, նորընտիր ԲԴԽ-ականները պատրաստվում են ինչ-որ բան փոխել Նոր Հայաստանի նորաստեղծ դատական համակարգում:

Գիտե՞ք ինչու չեմ հավատում: Որովհետև, Հայաստանում առկա շուրջ 300 դատավորներից 2/3-ը պաշտոնը ստանձնել են արդի ընդդիմադիրների իշխանության օրոք: Հենց այն ընդդիմադիրների, որոնք անչափ ուրախ են և մեծ հույսեր են կապում նորընտիր ԲԴԽ-ականների հետ:

Փաստորեն, շուրջ 200 «նախկին» դատավորներից հույսը կտրած, ինչ-որ սպասելիքներ ունեն 2 նորընտիր ԲԴԽ-ականներից:

Այդպես չի լինում: Այնպես, ինչպես մնացած 200-ն այդ 2-ը ևս կկլանվեն Նոր Հայաստանի նորաստեղծ դատական համակարգի կողմից, իսկ ըմբոստանալու դեպքում, ընդհանրապես կկլանվեն: Հիշենք, թե ինչ է լինում «վնգստացող» դատավորների հետ և սին հույսեր մի փայփայեք»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը