Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:38 01-03-2025

Չեմ հավատում, որ աշխատավարձը բարձրացել է, բայց որ Փաշինյանն է ասում, ուրեմն՝ ճիշտ է․ հարցում

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն «աննախադեպ» թվեր է ներկայացրել․ նրա խոսքով ՀՀ-ում աշխատավարձը բարձրացել է 66%-ով, աշխատող անձանց թիվը՝ 36%-ով։

2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ. այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն, որպես ցուցանիշ և տոկոսային աճ, գնահատելով էական։
Փաշինյանն ընդգծեց՝ 2024թ. աշխատատեղերը 37.882-ով կամ 5.2 %-ով ավելի է 2023թ. համեմատ։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք համաձայն են վարչապետի այս հայտարարության հետ, թե՞ ոչ։

«Չեմ հավատում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասես՝ ասում է։ Իրեն ի՞նչ է եղել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից շատերը չէին հավատում Փաշինյանի այս խոսքին, սակայն մեկ այլ անցորդ էլ նշեց, որ եթե Փաշինյանն է ասում, ուրեմն՝ բարձրացել է։

«Ես տենց բան չեմ լսել։ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել կյանքում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում